Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դանիելե դե Ռոսսին կտեղափոխվի «Լոս Անջելես»

Դանիելե դե Ռոսսին կտեղափոխվի «Լոս Անջելես»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ազգային թիմի և «Ռոմա»-ի նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: Իտալացին մոտ օրերս կարող է պայմանագիր կնքել «Լոս Անջելես»-ի հետ: Պայմանագրի կետերի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ` լուրեր կային, որ դե Ռոսին կարող է տեղափոխվել «Ինտեր», «Զենիթ» կամ «Մայամի Ինտեր»:

Իտալական «Ռոմա» ակումբի երկարամյա ավագ Դանիելե դե Ռոսին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում: Իր նորամուտը թիմում եղել է 2002 թվականին: Դե Ռոսին «Ռոմա»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am