Ֆուտբոլի ընտրանին J խմբում նախավերջին տեղում է
13:37, 9 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում դեռևս նախավերջին տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական խաղային օրվանից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը 9 միավորով: Ֆինլանդիան երկրորդն է 6 միավորով: 4-ական միավոր ունեն Հունաստանը և Բոսնիա և Հերցեգովինան:
Հայաստանի ընտրանին 5-րդն է 3 միավորով: Ոչ մի միավոր չունի Լիխտենշտեյնի ընտրանին:
Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն հունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում մրցելով Հունաստանի հավաքականի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում