1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս

Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը՝ նշելով, որ խրախուսում է զարգացնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Վրաստանի միջև կապերը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է Ջոնսը տեսնում Հայաստանի անդամակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նա նշեց՝ Հայաստանն անդամ չէ, հետաքրքրվեց, թե ինչպես է զարգանում մասնակցությունը, և ՆԱՏՕ-ն ինչպես կարող է   նպաստել անդամ երկիր չհանդիսացողների անվտանգության ապահովմանը:

«Կարծում եմ, որ Հայաստանին պետք է շնորհավորենք այն մեծ ներդրման համար, որ ունեցել է ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Ես նախագահի հետ խոսել եմ այդ մասին. դա, ի դեպ, շատ գնահատված ներդրում է: ՆԱՏՕ-ն, կարծեմ, բախտավոր է, որ ունի և անդամության, և գործընկերության ծրագիր: Որքան շատ մարդ է հետաքրքրված գործընկերության ծրագրով, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ սա հնարավորություն է տալիս մարդկանց միավորել իրենց հնարավորություններն ու ուժերը»,-ասաց Ջոնսը:

 Նա նշեց՝ թեև այլևս իրավունք չունի  խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց կարող է ասել, որ ՆԱՏՕ-ն ներգրավված է եղել այս տարածաշրջանում, աշխատել են նաև Վրաստանի հետ: «Վրաստանը լավ պատրաստված ստորաբաժանումներ է ուղարկել նաև պատերազմական գոտիներ, և մեծ  գնահատանք է ստացել թե Հայաստանի, և թե Վրաստանի մասնակցությունն ու ներդրումը: Կարծում եմ, որ այս կապերը կարելի է  զարգացնել, հիմքերը կան ու ես կխրախուսեի շարունակել զարգացնել այդ կապերը»,-եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]