Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Facebook ընկերության հավելվածներն այլեւս նախապես չեն տեղակայվելու Huawei-ի սմարթֆոններում. Reuters


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերության հավելվածները՝ Facebook, Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերը, այլեւս նախապես չեն տեղակայվելու Huawei կորպորացիայի արտադրության սմարթֆոններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ, օգտատերերը, որոնք ներկայում ունեն այդ արտադրողի հեռախոսները, առաջվա պես կկարողանան օգտագործել այդ հավելվածները եւ նորացնել դրանք, սակայն նոր սմարթֆոններում Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի ծրագրերը «լրակազմում» չեն լինի:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել Է սեւ ցուցակ՝ ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Դրանից հետո Google-ը Huawei-ին զրկել Է Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներն ստանալու հնարավորությունից, որով հանդերձված են նրա արտադրության սմարթֆոնները: Ավելի ուշ Google-ը հայտարարել Է, որ Huawei-ի սարքերի համար նորացումները մատչելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տվել են ԱՄՆ-ի իշխանությունները:
Ընդ որում, ինչպես նշում Է գործակալությունը, նույնիսկ այդ ժամկետի լրանալուց հետո Android-ն աշխատելու Է ներկայում գոյություն ունեցող մոդելների (բայց ոչ նոր) նույնիսկ դեռեւս հարահոսից չիջած բոլոր հեռախոսներում: Facebook-ի հավելվածները տեղակայվելու են միայն արդեն թողարկված սմարթֆոններում, իսկ այն հեռախոսներում, որոնք դեռեւս արտադրության մեջ են, նրա ծրագրերն արդեն չեն գործի ինքնաբերաբար:
Այսպիսով, ինչպես նշում Է Reuters-ը, Huawei-ի ընթացիկ մոդելների սմարթֆոնների գնորդները, սմարթֆոններ, որոնցում Facebook-ի հավելվածները չեն տեղակայվել սկզբնապես, դեռեւս կկարողանան դրանք ներբեռնել Google Play առցանց խանութից: Բայց Huawei-ի սարքերի ապագա տարբերակների համար հասանելի չի լինի Google Play խանութը եւ նրա հավելվածները, եթե ԱՄՆ-ի կառավարությունը չվերանայի չինական կորպորացիան սեւ ցուցակի մեջ մտցնելու որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ