1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը ՀՀ ապագան տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ

Փաշինյանը ՀՀ ապագան տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ապագան տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական  համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթում:

«Հայաստանի ապագան մենք տեսնում ենք ինովացիոն տնտեսության զարգացման մեջ: Հայաստանի նման երկրի համար դա այլընտրանք չունի: Մեզ համար առաջնահերթություն է տեխնոլոգիական ոլորտը: Այս ուղղությամբ կրթությունը մեզ համար հատուկ նշանակություն է ստանում: Հայաստանը Խորհրդային տարիներից ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց է ժառանգել, և այսօր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ այդ ներուժը կոնսոլիդացնելու և օգտագործելու համար»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ վերջին 7 տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ, դարձել երկրի տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը և ամենահեռանկարային արդյունաբերությունը: «Կրթություն և ինովացիա, համագործակցություն և ինտեգրացիա, օրենքի գերակայության հաստատում և արդյունավետ կառավարում՝ ահա թե որտեղ ենք մենք տեսնում մեր պոտենցիալ առավելությունը, որը թույլ է տալիս լիարժեք կերպով օգտագործել մեր ռեսուրսները և հասնել պայմանների տնտեսական կայուն զարգացման համար»,- նշեց վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]