Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը կարող է օգնել փոխել կյանքի որակը. հեղինակը բացել է փակագծերը

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը կարող է օգնել փոխել կյանքի 
որակը. հեղինակը բացել է փակագծերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամվել Աղաջանյանը, ով տասը տարվա ընթացքում իրեն փորձել է ավելի քան քսան մասնագիտությունում, լույս է ընծայել «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքը, որն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աղաջանյանն ասաց, որ գրքում զետեղված պատմվածքներն անդրադառնում են իր կյանքին ու գործունեությանը: «Խոսել եմ 33 թեմայի շուրջ, որոնք անմիջական կապ ունեն ինձ հետ: Ընթերցողների հետ եղել եմ անկեղծ՝ գրելով այն, ինչ իրապես պատահել է ինձ հետ, պատմել եմ անգամ այն մասին, որ երբեմն գումար չեմ ունեցել ու ավտոբուսից իջել եմ՝ վարորդին ասելով, որ իմ փոխարեն արդեն վճարել են: Հիմա հիշում եմ այն դժվարությունները, որոնց բախվել եմ, և ուրախանում եմ, որ չեմ հանձնվել, կարողացել եմ առաջ գնալ»,-խոստովանեց Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ գրքում առաջարկել է նոր ու տարբեր ռազմավարություններ, որոնք կօգնեն ավելի արագ լուծել խնդիրները, հաջող բիզնես ստեղծել, չհուսահատվել անհաջողություններից: Աղաջանյանը հանրահայտ ու հաջողակ մարդկանց օրինակով ցույց է տվել, թե ինչպես է հնարավոր հասնել ձգտումներին ու նպատակներին՝ չկրկնելով այլոց սխալներն ու բացթողումները, քանի որ հաջողակ մարդիկ կատարյալ չեն:

«Նպատակս  այն է, որ ընթերցողը գիրքը կարդալուց հետո ցանկանա վերընթերցել  ու փորձի կատարելագործել այն, ինչն այդ ընթացքում յուրացրել է»,-նշեց հեղինակը:

Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից, որոնք օգնում են անվերադարձ փոխել  կյանքի որակը և որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Աղաջանյանն այդ ընթացքում հասցրել է շփվել աշխարհի բազմաթիվ երկրների և տարբեր մասնագիտության ավելի քան հիսուն միլիոնատիրոջ հետ ու սովորել նրանցից:

«Սկսենք նրանից, որ իմ կյանքում առաջին գիրքը կարդացի 25 տարեկանում: Դրանից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց»,- գրքի նախաբանում անկեղծանում է հեղինակն ու իր գլխով անցած բոլոր փորձությունները հակիրճ ներկայացնելուց հետո շարունակում:
«
Կես ժամ անց ներսումս ինչ որ բան պայթեց, ես որոշում կայացրի և երդվեցի, որ չեմ մնալու այս վիճակում, թույլ չեմ տալու ինձ շրջապատող մարդկանց սպանել նպատակներս: Երդվեցի, որ «հանձնվել» բառն այսուհետ գոյություն չի ունենալու իմ մտքի բառարանում: Փոխելու եմ ամեն ինչ ու կվճարեմ դրա դիմաց, ինչ էլ որ պահանջվի»,-գրում է Սամվել Աղաջանյանը:

«Կհանդիպենք բարձունքում» գիրքը Սամվել Աղաջանյանի առաջին ստեղծագործությունն է, բայց  հասցրել է սեր ու ճանաչում վայելել երիտասարդների շրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am