Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Իրանագետը ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր է համարում Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` կապված ՀՀ-Իրան առևտրաշրջանառության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր են Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից

«Այս երկու պետությունների հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են Հայաստանի ներսում որոշակի գործընթացների  վրա։ Բոլորովին վերջերս էլ հայկական բանկերից մեկը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում էր, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև խնդիրներ ենք ունենալու բեռնափոխադրումների հետ», - ասաց Վարդան Ոսկանյանը և հավելեց, որ բեռնափոխադրումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, հատկապես, երբ հաշվի ենք առնում թուրք-ադրբեջանական շրջափակումը:

Իրանագետն ընդգծեց, որ այդ ռիսկերն առկա են և դրանք պետք է կառավարել։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ