Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին
12:02, 6 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»,- ասվում է նախագահի ուղերձում։
Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն է մաղթել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում