Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էմոցիոնալ պահեր եմ ապրել այդ լուրը լսելուց հետո. Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման մասին

Էմոցիոնալ պահեր եմ ապրել այդ լուրը լսելուց հետո. Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի 
գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ. Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության աշխատանքը հետևողական է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման փաստին։

«Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008թ. Մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ դա ակնհայտ է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ փաստահավաք խմբի հրապարակած նյութերից էլ երևում է, որ պաշտոնյաները փորձում են կոծկել ճշմարտությունը։

«Երևի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր նաև Անդրանիկ Քոչարյանի վարած հարցաքննությունից, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավոր եղանակներով կոծկել այդ ճշմարտությունը։ Այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է մեքենայի բեռնախցիկը և բերել, բաժանել է մարդկանց»,- նշեց Փաշինյանը։

Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

2008թ. Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ մայրաքաղաք Երևանում զոհվել է 10 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am