Պրահայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջել են վարչապետ Բաբիշի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր հազար մարդ Է հավաքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնի Վացլավի հրապարակում՝ պահանջելու վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, որին մեղադրում են Եվրամիությունից ստացված դոտացիաների անօրինական օգտագործման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բողոքի ակցիայի կազմակերպիչների ասելով՝ դրան մասնակցել Է 120 հազար մարդ:
Եթե այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվի, ակցիան ամենաբազմամարդ բողոքը կդառնա Չեխիայում 1989 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր, որից հետո ՉՍՍՀ-ի նախագահ ընտրեցին իրավապաշտպան Վացլավ Հավելին:
Վարչապետ Բաբիշը ժխտում Է լիազորությունների վերազանցման մեղադրանքները, չնայած Եվրամիության զեկույցի սեւագիր տարբերակի հայտնվելուն, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային հատկացված սուբսիդիաները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում