Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալներ է նշանակել

 Վարչապետ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը:

Արտակ Քամալյանը 2018թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ գյուղատնտեսության նախարարություն այլևս չի լինելու, գործառույթները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը, որն իրականացնելու է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լիազորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am