Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բորիս Ջոնսոնը պաշտոնապես պայքարի մեջ մտավ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար

Բորիս Ջոնսոնը պաշտոնապես պայքարի մեջ մտավ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հունիսի 3-ին հայտարարել Է, որ ընտրական արշավ Է սկսում Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ եկել Է ժամանակը՝ ստուգելու ինքներս մեզ եւ այն, թե մենք ինչ կարող ենք անել, ահա թե ինչու ես պատրաստ եմ դառնալ Պահպանողական կուսակցության առաջնորդը»,-հայտարարել Է նա այն տեսագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում նրա Էջում: Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են տասը թորի քաղաքական գործիչներ: Նրանց թվում են՝ ֆավորիտ համարվող Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, Brexit-ի գծով խորհրդարանական փոխնախարար Ջեյմս Քլեւեռլին միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, թագավորության ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը եւ տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը, բրիտանացի պատգամավոր Մարկ Հարփերը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Կուսակցության եւս մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածուներն առաջադրելու հնարավորությունը: Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ հունիսի 7-ին պաշտոնաթող կլինի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալն իրագործելու անհնարինության պատճառով: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին: Այդ գործընթացը պետք Է սկսվի հուլիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի երկրորդ կեսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am