Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ղազախստանի քաղաքացիներն ավտոմեքենաներ են ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ ու խուսափում տուգանքից. դեսպանի պարզաբանումը

 Ղազախստանի քաղաքացիներն ավտոմեքենաներ են ձեռք բերում 
Հայաստանից, կատարում խախտումներ ու խուսափում տուգանքից. դեսպանի 
պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալեչյանը:

«Նրանք ներկրում են ավտոմեքենաները, վարում են հայկական պետհամարանիշներով և չեն տուգանվում, երբ խախտում են երթևեկության կանոնները»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրավախախտների 99 տոկոսը Ղազախստանի քաղաքացիներ են, ովքեր անպատիժ են մնում:

Անդրադառնալով սոցցանցերում տարածում գտած տեսանյութին, որտեղ Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովը հրահանգ է տալիս ստուգել «հայկական ավտոմեքենաները» և հայտարարում է, որ եթե դրանց վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները ստիպված կլինեն բացատրականով ներկայանալ իր մոտ, դեսպան Ղալեչյանն ասաց, որ փաստի առթիվ ծառայողական քննություն է իրականացվել և իր տեղեկություններով պաշտոնյան պատիժ է կրել:

«Այդ ամենը հայերի հետ կապ չունի, խոսքը պարզապես հայկական համարանիշներով մեքենաների մասին է»,-պարզաբանեց նա:

Այն, որ Ղազախստանի քաղաքացիները սկսել են տուգանքներից խուսափելու համար կիրառել հայկական համարներով մեքենաներ ձեռք բերելու պրակտիկան, բազմիցս արծարծվել է ղազախական լրատվամիջոցներում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am