Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հետեւանքներ կունենա. Զարիֆ

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հետեւանքներ կունենա. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար: Այս կարծիքը նա հայտնել Է հունիսի 2-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Միացյալ Նահանգները որոշել Է այսքան ցավ պատճառել իրանական ժողովրդին՝ տնտեսական պատերազմ սկսելով, տնտեսական ահաբեկչություն սանձազերծելով Իրանի դեմ, ապա հետեւանքներ կլինեն»,-ասել Է Զարիֆը: «Մենք տարբերություն չենք տեսնում տնտեսական պատերազմի եւ իրական ռազմական գործողությունների միջեւ»,-ընդգծել Է նա: «Մենք պարզորոշ հասկանում ենք, որ պատերազմում հաղթողներ չեն լինում: Պատերազմում տանուլ են տալիս բոլորը, բայց ոմանք ավելի շատ են կորցնում, իսկ ոմանք՝ ավելի քիչ»,-նշել Է Իրանի ԱԳ նախարարը:

«Ինչպես ես ավելի վաղ Էլ Էի ասում, Իրանի դեմ սպառնալիքները չեն աշխատում,-հայտարարել Է Զարիֆը ի պատասխան այն հարցի, թե նա ինչ կցանկանար ասել անմիջականորեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:-Երբեք մի սպառնացեք Իրանին: Փորձեք հարգանքը, դա կարող Է աշխատել»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am