Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Վերջին դատաստանի օրվա» ամերիկյան ինքնաթիռը ցուցադրել են ներսից

«Վերջին դատաստանի օրվա» ամերիկյան ինքնաթիռը ցուցադրել են ներսից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNBC հեռուստաալիքը տեսագրությամբ ցուցադրել Է E-4B Nightwatch ինքնաթիռի ինտերիերը: Ինքնաթիռն իրենից ներկայացնում Է Boeing 747 հեռամայրուղային հանրանավի վերափոխված տարբերակը եւ օգտագործվում Է որպես «Վերջին դատաստանի օրվա» մեքենա՝ պահուստային շարժական հրամանատարական կետ ի դեպս միջուկային պատերազմի: Ապարատը թռիչքի Է պատրաստ օրական 24 ժամ շաբաթական յոթ օր, լրագրողներին պարզաբանել Է անձնակազմի անդամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդանավի ֆյուզելաժի վերին մասում կան ավելի քան 60 արբանյակային ափսեներ եւ անտենաներ, որոնք ապահովում են դրա կապը նավերի, սուզանավերի, ռազմական ինքնաթիռների հետ մոլորակի ցանկացած կետում: Ինքնաթիռում կարող Է տեղավորվել 112 մարդ: Այնտեղ կա 18 մահճակալ, վեց լողասենյակ, խոհանոց, կոնֆերենց-դահլիճ, աշխատանքային տարածք եւ առանձնասենյակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության համար: Ինքնաթիռի մնացած սարքավորանքի մանրամասները գաղտինացված են:

Նշվում Է, որ E-4B Nightwatch-ում առաջավոր Էլեկտրոնիկա չկա: Մշակողները ընտրությունը կատարել են հօգուտ «անալոգային համակարգերի», որոնք ավելի համապատասխան են համարել այն պայմաններում օգտագործելու համար, որոնք կառաջանան հիպոթետիկ միջուկային հակամարտությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am