Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքմենստանի նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել Է Կասպյան տնտեսական համաժողովին

Թուրքմենստանի նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել Է Կասպյան տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրել Է Կասպյան տնտեսական առաջին համաժողովին, որը կկայանա 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպասում ենք, որ առաջիկա համաժողովում լուրջ եւ առարկայական խոսակցություն կընթանա Կասպյան տարածաշրջանում համագործակցության հեռանկարների շուրջ… օգտվելով առիթից՝ ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրում եմ մասնակցել դրան»,- ասել Է Բերդիմուհամեդով ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն ընթանում Է Աշգաբադում: Նա նշել Է, որ Կասպից ծովի դերը հանգուցային Է եվրասիական տնտեսական փոխգործակցության հայեցակարգում, եւ Կասպյան տարածաշրջանը կոչված Է գործարար հետաքրքրությունների «միավորման ռազմավարական հանգույց» դառնալ ոչ միայն ափամերձ երկրների, այլեւ այլ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի մասնակից երկրների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am