Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արաբական երկրները համերաշխություն են հայտնել Իրանին հակազդելու հարցում

Արաբական երկրները համերաշխություն են հայտնել Իրանին հակազդելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտաարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհուրդը վերահաստատեց Պարսից ծոցի արաբական պետությունների վճռականությունը պաշտպանելու տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, համաշխարհային տնտեսության աճը եւ նավթաշուկաների կայունությունը եւ դատապարտեց ծովային նավագնացության ազատությանն ու նավթի մտակարարումներին Իրանի սպառնալիքները»,- ասված Է գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված ամփոփիչ հաղորդագրության մեջ: Բացի այդ, բանաձեւը կոչ Է անում միջազգային հանրակցությանը՝ կատարելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր պարտավորությունները եւ վճռական միջոցեր ձեռնարկել իրանական ռեժիմի դեմ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները պահանջում են «ավելի արդյունավետ ու լուրջ քայլեր կատարել Իրանի կողմից միջուկային ներուժի ստեղծում թույլ չտալու նպատակով» եւ «ավելի խիստ սահմանափակումներ կիրառելու բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի դեմ»: Բանաձեւում նաեւ հայտարարվում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությանն աջակցության մասին: Ներկայում Մեքքայում միաժամանակ անցկացվում Է երեք գագաթնաժողով՝՝ Իսլամական համագործակցության կազմակերպության, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am