Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մայիսի 31-ին սպասվող իրադարձությունները

Մայիսի 31-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մայիսի 31-ին, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու ծխելու բացասական հետևանքներին: Երևանի Հյուսիսային պողոտայում կանցկացվի ֆլեշմոբ՝ նվիրված Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Նշենք, որ Հայաստանը խստացնում է ծխելու դեմ պայքարը:

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Խաղաղության կորպուսի 37 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա կլինեն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սանի Լուն:

Ամռան շոգին ընդառաջ մամուլի ասուլիսով հանդես կգան «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները: Նրանք կանդրադառնան ջրամատակարարման հարցերին, ջրի որակին, ներդրումներին:

 Երևանում կանցկացվի «Ֆերմերների կոնգրես»-ը: Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ՝ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնելու ոլորտի հիմնահարցերը, քննարկելու դրանց լուծմանն ուղղված հիմնական ճանապարհներն ու մոտեցումները:

Հունիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը: Կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Իսպանիայի, Վրաստանի մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ: Օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսում կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ:

Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ քաղցկեղը հաղթահարած երեխաների գործուն մասնակցությամբ։ Նախատեսվում է հագուստների ցուցադրություն և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am