Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը արտոնություններ տրամադրեց ներդրումային մի քանի ծրագրի

Կառավարությունը արտոնություններ տրամադրեց ներդրումային մի քանի ծրագրի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Ավալանժ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ:Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրումային ծրագիրը վերաբերում է ջերմոցի կառուցմանը, ընկերությունը գործում է Արագածոտնի մարզում:

«Նախատեսում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:Ծրագրի շրջանակներում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Այս հայտի շրջանակներում, արտոնության առարկա հանդիսացող ապրանքների արժեքը 1,22 մլրդ դրամ է:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նմանատիպ արտոնություն տրամադրել բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը:

Ընկերությունը կկատարի 26,7 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ 5,4 մլրդ դրամի ԱԱՀ-ն երեք տարի ժամկետով հետաձգելու հարցով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվեց «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը:

Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14,7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարիներին ստեղծվելու են 100 աշխատատեղեր՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am