Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

WikiLeaks-ի հիմնադրին տեղափոխել են Լոնդոնի բանտի հիվանդանոցային բաժանմունք

WikiLeaks-ի հիմնադրին տեղափոխել են Լոնդոնի բանտի հիվանդանոցային բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը վատացել Է այն ժամանակի ընթացքում, որ նա անկցացրել Է Լոնդոնի Բելմարշ բանտում: Ինչպես մայիսի 29-ին Twitter-ում հայտնել Է WikiLeaks-ը, Ասանժին տեղափոխել են պատժական հիմնարկության հիվանդանոցային բաժանմունք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելմարշ բանտում յոթ շաբաթվա ընացքում նրա առողջական վիճակը շարունակել Է վատանալ, նա քաշի զգալի կորուստ Է ունեցել: Նրան հիվանդանոցային բաժանմունք տեղափոխելու որոշումը խոսում Է ինքն իր մասին»,- նշված Է հայտարարության մեջ: WikiLeaks-ում հավելել են, որ «լրջորեն անհանգստացած են» Ասանժի ինքնազգացողության համար:

Կազմակերպությունում նաեւ դատապարտել են Շվեդիայի դատարանի մերժումը՝ հետաձգելու Ասանժի կալանքի շուրջ դատաքննության օրը՝ նրա առողջական վիճակի պատճառով, որը նշանակված Է հունիսի 3-ին: Բժիշկներն ավելի վաղ Ասանժի մոտ ախտորոշել են միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակներ եւ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դարձել են Էկվադորի դեսպանատանը երկարատեւ մնալու հետեւանքը, որտեղ նա թաքնվել Է Մեծ Բրիտանիայի իշխանություններից եւ քաղաքական ապաստան խնդրել 2012 թվականի հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am