Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Հանրապետության նորընտիր նախագահ Գիտանաս Նաուսեդային

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Հանրապետության նորընտիր 
նախագահ Գիտանաս Նաուսեդային

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտանաս Նաուսեդային Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Եվրոպական միության հետ փոխգործակցության շրջանակներում»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը Գիտանաս Նաուսեդային մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիտվայի ժողովրդին՝ բարօրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am