Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահ Միրզոյանին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

Արցախի ԱԺ նախագահ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահ Միրզոյանին շնորհավորել է 
Հանրապետության տոնի առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

թանկագին բարեկամ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ:

Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեեւ հայոց անկախ պետականության այդ ժամանակաշրջանը կարճատեւ էր, այնուամենայնիվ աչքի ընկավ փառահեղ դրվագներով եւ ազգային պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլերով:

Մեր նորագույն պատմության այդ կարեւոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991 թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ երկու խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի եւ նվիրումի համար, որի լավագույն օրինակը Երեւանում ՀՀ ԱԺ եւ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բարձր մակարդակով կազմակերպումն ու ջերմ ընդունելությունն էր:

Վերստին շնորհավորելով այս կարեւոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ եւ հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am