Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը քննարկել է գրագողության դեմ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը

ԱԺ հանձնաժողովը քննարկել է գրագողության դեմ օրենսդրական բարեփոխումներ 
իրականացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկել է գրագողության խնդիրը, դրա դեմ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստը գումարվել է մայիսի 27-ին:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է արտահերթ նիստ հրավիրելու դրդապատճառները: Ըստ նրա՝ քանի որ գրագողությունը մեծագույն չարիք է եւ մարտահրավեր՝ գիտության զարգացմանը, ուստի որոշվել է այս ձեւաչափում քննարկել օրենսդրական հնարավոր բարեփոխումների անհրաժեշտությունը:

Քննարկմանը մասնակցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Գրագողությունն արմատախիլ անելուն, դրա տարածվածությանն է անդրադարձել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա մատնանշել է գրագողության դեմ պայքարի՝ որոշ երկրների փորձը, ներկայացրել երեւույթի դեմ պայքարելու կառույցի մոտեցումները: Սմբատ Գոգյանի տեղեկացմամբ՝ այժմ մշակման փուլում է «Գիտության եւ կրթության մասին» օրենքի նախագիծը, որից էլ ակնկալվում են գրագողության դեմ պայքարի մեխանիզմները: Նա շեշտել է, որ այժմյան օրենսդրական դաշտը թույլ չի տալիս արդյունավետ պայքարելու այդ երեւույթի դեմ: Ըստ բանախոսի՝ հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում կգտնվի պայքարի անհրաժեշտ գործիքակազմ:

Քննարկման ընթացքում մասնակիցները կարեւորել են ոլորտի առողջացմանն ուղղված՝ հանձնաժողովի նախաձեռնությունը՝ նշելով, որ այն սկիզբ է առել ամիսներ առաջ, եւ բացարձակ քաղաքական ենթատեքստ չունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am