Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Լյոխ լավա». Արցախը պատրաստ է Conifa-ին` ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի խաղարկությանը 

«Լյոխ լավա». Արցախը պատրաստ է Conifa-ին` ֆուտբոլի չճանաչված երկրների 
Եվրոպայի գավաթի խաղարկությանը 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն արդեն ամբողջովին պատրաստ է հյուրընկալելու ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում գավաթի խաղարկության կազմկոմիտեից Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ թե Ստեփանակերտը և թե մյուս երեք քաղաքներն արդեն իսկ պատրաստ են «Conifa-Արցախ»-ի մեկնարկին: «Մարզադաշտերը միջազգային ստանդարտներին համապատասխան են և պատրաստ են հյուրընկալելու խաղերը: Հյուր ունենք, որ բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ նաև համերգային ծրագիր է սպասվում, մոտ 7000 հանդիսական կունենանք»,-շեշտեց Բարսեղյանը:

Մրցող թիմերը կսկսեն Արցախ ժամանել մայիսի 27-ից, բայց կան նաև թիմեր, որոնք Ստեփանակերտ կգան միայն մայիսի 31-ին: «Թե մեր, թե հյուրերի ակնկալիքները շատ են առաջիկա մրցաշարից: Նաև, բացի սպորտային միջոցառում լինելուց, «Conifa Արցախ»-ը ևս մեկ հնարավորություն է՝ Արցախը բացահայտելու»,-ասաց նա: Բարսեղյանը փաստեց, որ առաջնության պաշտոնական երգը` «Լյոխ լավա»-ն, ինքնին արտահայտում է այն մթնոլորտը, որն այժմ տիրում է Արցախում:

ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Արցախի հանրապետությունը հունիսի 1-9-ը կհյուրընկալի 120 թիﬔրի։ Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերում Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիմերը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։ Սա առաջին անգամ է ԿՈՆԻՖԱ-ի պատմության մեջ, երբ խաղերը տեղի են ունենալու միաժամանակ 4 մարզադաշտերում։

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ԿՈՆԻՖԱ-ին 2014-ին և մասնակցել է առաջին իսկ աշխարհի առաջնությանը: Երկար բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել 2019-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Արցախում։  

ԿՈՆԻՖԱ-ին անդամակցող ֆուտբոլային ասոցիացիաների՝ հունվարի 27-ին Կրակովում ԿՈՆԻՖԱ-ի ամենամյա ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել 2019թ.-ին Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը։ Ըստ դրա արդյունքների՝ թիմերը մրցելու են 4 խմբում։ Յուրաքանչյուր խմբից 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն քառորդ եզրափակիչ:

A խումբ – Արցախ, Սապմի, Լուգանսկ

B խումբ – Աբխազիա, Նիցցայի կոմսություն, Չաﬔրիա

C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա

D խումբ – Սեկեյի լանդ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am