Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ղազախստանում նախագահական ընտրություններին առաջին անգամ կմասնակցի կին թեկնածու

Ղազախստանում նախագահական ընտրություններին առաջին անգամ կմասնակցի կին 
թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունիսի 9-ին Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու  է 7 թեկնածու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևը։ 

«Նրանք ներկայացնում են ինչպես խորհրդարանում մեծամասնություն ձևավորած կուսակցությունն, այնպես էլ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Դա շատ լավ հնարավորություն է տարբեր քաղաքական ուժերից ծրագրեր լսելու առումով։ Ի դեպ, առաջին անգամ թեկնածուների թվում է կին քաղաքական գործիչը, Դանիա Եսպաևան, ով ներկայացնում է «Լուսավոր ուղի» կուսակցությունը»,- ֊ասաց դեսպանը։ 

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ղազախստանի 11 միլիոնից ավելի քաղաքացի։ Հունիսի 9-ին ընտրատեղամաս է բացվելու նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը։ Այն կբացվի առավոտյան ժամը 07։00-ին և կփակվի 20։00-ին։ 

Դեսպանը կոչ արեց Հայաստանում գտնվող Ղազախստանի քաղաքացիներին ակտիվ լինել և մասնակցել քվեարկության։ Նախնական տվյալներով   ավելի քան 100 մարդ կարող է քվեարկել։ Դեսպանը նշեց, որ ղազախ զբոսաշրջիկները, ինչպես նաև այն անձինք, ովքեր տարբեր նպատակներով, այդ թվում՝ ավտոմեքենաներ գնելու նպատակով Հայաստանում են, կարող են գալ դեսպանատուն և իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ 

Ղազախստանում ընտրությունների օրն ակնկալվում է հազարից ավելի դիտորդ 10 միջազգային կազմակերպություններից։

Դեսպան Ուրազաևը կարևորեց Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած աշխատանքը, ինչի արդյունքում մեծ ներդրում է կատարվել, ջանք ու եռանդ չի խնայվել երկրի զարգացման համար։ 

«Ինչպես տեսաք մայիսը Ղազախստանի համար քաղաքական առումով հագեցած էր։ Ամիսը դեռ չի ավարտվել, Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29-ին կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովը, որին մասնակցելու են անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ֊ասաց դեսպանը։ 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել Է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am