Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել

Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության 
ամբիոններ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հայ-ռուսական հարաբերություններից ավելի մեծ օգուտներ քաղելու համար առաջարկում է Հայաստանի համալասարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի Պողոսյանն ասաց մայիսի 25-ին «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

«Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ որևէ հարաբերություններ հիմնվում են սկզբում սեփական շահերի վրա: Պետք է հասկանանք, թե որն են մեր շահերը, և որն են Ռուսաստանի շահերը, այդ պատճառով պետք է լավ ուսումնասիրենք այդ երկիրը: Առաջարկում եմ, որ մեր համալսարաններում բացվեն Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ: Մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Եթե հասկանում ենք, որ պետք է լինեն Եվրոպայի, Ամերիկայի ուսումնասիրության կենտրոններ, ունենք ֆանտաստիկ արևելագիտության կենտրոն, ուրեմն պետք է դա էլ ունենանք»,- ասաց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը նշեց, որ նաև կարևոր է ցանկացած երկրի հետ հարաբերություններում մշակել սեփական ցանկալի ու հնարավոր զարգացումների սցենարները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am