Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուբեն Ղևոնդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ի, ժամը 18:00-ին,  վերջին հրաժեշտը՝ մայիսի 25-ին, ժամը 14:00-ին /հասցե՝ Թումանյան 32, բնակարան 7/:

Ռուբեն Ղևոնդյանը 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն տարում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ստեղծագործություններից են՝ «Ձուլողներ», «Հեռանկար», «Աստրոֆիզիկներ», «Էքսպերիմենտ», «Թռիչք», «Նուռ», «Աղջկա դիմանկար» և այլն: Կատարել է մի շարք բեմադրությունների ձևավորումներ (Գ. Չալիկյանի «Մենք, նրանք և ուրիշները»): Հեղինակել է Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: Վաստակաշատ նկարիչը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասրահի որմնանկարների /մատիտանկար/ հեղինակն է, հեքիաթների հերոսների կերպարներով նկարազարդել և ձևավորել է նաև գրադարանի հեքիաթի սրահն ու ձայնադարանը:

2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am