Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական 
փորձաքննություններ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական  փորձաքննությունների բաժինը վերազինվել է անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները:

«Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում»,-նշեց նա:

Հաջորդ նախագիծն ըստ նախարարի,  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի ներդրումն է։ «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում  պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am