Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ. Յունկեր

Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ Է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն Էլ 2001 թականին նրա առջեւ բացել Է եվրոգոտու ուղին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն այն հարցազրույցում, որը մայիսի 24-ին հրապարակվել Է գերմանական Bild թերթի կայքում:

«Արժութային միությունը պետք Է ամուսնությունից ավելի հուսալի լինի, այլապես ոչ ոք չի հավատա դրան: Հենց այդ պատճառով, նախքան որեւԷ երկրի եվրոգոտի ընդունելը, անհրաժեշտ Է ամեն ինչ ավելի հանգամանորեն ստուգել, քան ստուգում Էին նախկինում: Ճշմարտությունն այն Է, որ Հունաստանը 2001 թվականին եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրական նյութերի կեղծումից հետո»,- ասել Է նա:

«Մինչեւ հիմա ինձ մեղադրում եմ դրանում. լինելով (1989 – 2009 թվականներին Լյուքսեմբուրգի) ֆինանսներների նախարար՝ ես դեմ Էի, որ Եվրոպայի անկախ վիճակագրական գերատեսչությունները գնահատեին այն տվյալները, որնք ներկայացնում են պետությունները: Այժմ մենք դա փոխել ենք, այժմ Եվրոստատը կարող Է Եվրամիության յուրաքանչյուր երկրում ամեն ինչ ստուգել: Եվրոպան ի վիճակի Է սովորելու սխալներից»,- հավելել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am