Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն  

 Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է 
ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Մայիսի 20-ին էլ պարզ էր դարձել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև անհամապատասխանության կասկած, և անհրաժեշտություն կա պարզել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am