Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պակիստանում փորձարկված բալիստիկ հրթիռը կարող Է միջուկային մարտալիցք կրել

Պակիստանում փորձարկված բալիստիկ հրթիռը կարող Է միջուկային մարտալիցք կրել
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը մայիսի 23-ին «Շահին-2» դասի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պակիստանյան բանակի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը: «Տեղի Է ունեցել «Շահին-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, որը կարող Է հանդերձվել ինչպես միջուկային, այնպես Էլ սովորական մարտալիցքով եւ թիրախներ խոցել 1500 կիլոմետր հեռավորության վրա»,-գրել Է Գաֆուրը Twitter-ի իր օգտահաշվում: Սպայի խոսքով՝ հրթիռի կայացած հաջող փորձարկումները «համապատասխանում են տարածաշրջանում ռազմավարական կայունություն պահպանելու Պակիստանի նպատակներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am