Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շրի Լանկայում պարզել են ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր մահապարտների ինքնությունը

Շրի Լանկայում պարզել են ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր մահապարտների ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի ոստիկանությունը պարզել Է ապրիլի 21-ին կղզում մի շարք ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր ինը մահապարտների ինքնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ իրականացված ութ պայթյունների հետեւանքով զոհվել Է 250-260 մարդ, այդ թվում՝ 42 օտարերկրացի:
Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն, բոլոր մահապարտ ահաբեկիչների ինքնությունը պարզվել Է ԴՆԹ թեստերի օգնությամբ: Թեստերը նաեւ հաստատել են, որ National Thowfeek Jamaath (NTJ) պարագլուխը եղել Է նրանց թվում:
Առնվազն 89 կասկածյալներ են ձերբակալված ահաբեկչական գրոհներին հնարավոր մեղսակցության համար: Որոնողական գործողությունները շարունակվում են, բայց, ինչպես ավելի վաղ հայտնել Է հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Չանդանա Վիկրամարատնեն, այսօրվա դրությամբ «զատկական» պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակալված են կամ ոչնչացված:
Շրի Լանկայի իշխանությունները National Thowfeek Jamaath տեղական ծայրահեղական խմբավորմանն են պատասխանատու համարում պայթյունների համար:
Նախօրյակին Շրի Լանկայում մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել Էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո: Նշվում Է, որ Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան մայիսի 22-ին փաստաթուղթ Է ստորագրել արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: Մեկ ամիս առաջ երկրի իշխանություններն այդ միջոցը ձեռնարկել Էին, որպեսզի ոստիկանությանն ու զինված ուժերին օժտեն լիազորություններով, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am