Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեյը մայիսի 24-ին հրաժարական կտա Brexit-ի շուրջ կառավարության հետ տարաձայնությունների պատճառով. Times

Մեյը մայիսի 24-ին հրաժարական կտա Brexit-ի շուրջ կառավարության հետ տարաձայնությունների պատճառով. Times

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը: Այս պնդումով մայիսի 23-ին հանդես Է եկել The Times թերթը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ վարչապետը կարող Է իր պաշտոնը թողնելու մասին հայտարարել 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդի հետ ուրբաթ օրը նշանակված հանդիպումից հետո, կոմիտե, որը միավորում Է թորիների շարքային խորհրդարանականներին եւ լուծում Է կուսակցության ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերը:
BBC-ի եւ The Daily Telegraph թերթի տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմնակիցներից շատերը հրաժարվել են աջակցել նրան այն բանից հետո, երբ նա մայիսի 21-ին խոստացավ պատգամավորներին, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման համար այն դեպքում, եթե պաշտպանեն Եվրամիության հետ գործարքը: BBC-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ դա խորապես անհանգստացրել Է նախարարներից մի քանիսին, քանի որ նախարարների կաբինետի նիստում Brexit-ի թեմայի շուրջ նման հնարավորությանը հավանություն չԷր տվրել:
Մայիսի 22-ի երեկոյան այդ կապակցությամբ իր պաշտոնաթողության մասին հայտարարել Է Համայնքների պալատի ղեկավար, իսկ փաստորեն խորհրդարանի ստորին պալատում Մեյի ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը: Sky News հեռուստաալիքը ենթադրել Է, որ այդ պաշտոնաթողությունը կարող Է մահացու հարված լինել վարչապետ Մեյի համար:
Ընդհանուր առմամբ բրիտանական բոլոր թերթերն, առանց բացառության, համակարծիք են, որ վարչապետը լիովին կորցրել Է հսկողությունն իրադրության նկատմամբ, եւ չեն բացառում, որ պահպանողականների առաջնորդի եւ կառավարության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելը ժամերի հարց Է:
Մինչդեռ Մեյը նախօրյակին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներին հայտնել Է, որ Brexit-ի մասին բիլլի նոր տարբերակի տեքստը, որը ներառում Է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը՝ մայիսի 24-ին: «Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԶԼՄ-ների համար սահմանափակումների շրջանի ավարտից հետո ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի մասին օրենքը կհրապարակվի ուրբաթ օրը, որպեսզի համայնքների պալատին առավելագույն հնարավոր ժամանակ տրամադրվի այն հանգամանորեն ուսումնասիրելու համար»,-ասել Է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաեւ հավելել Է, որ եթե խորհրդարանը այդ օրենքին հավանություն տա ամառային արձակուրդ գնալուց առաջ, Միացյալ Թագավորությունը «ԵՄ-ն կլքի մինչեւ հունիսի վերջը»:
Մեյը մայիսի 21-ին ներկայացրել Է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը: Դրանում ներառված Է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար: Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել Է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին:
Համայնքների պալատում քվեարկությունը, ինչպես հայտարարվել Է ավելի վաղ, պետք Է կայանա հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետի կողմից առաջարկված զիջումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am