Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Եգիպտոսում մայիսի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում մայիսի 22-ին գրանցվել է այդ ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան: Մայրաքաղաք Կահիրեում օդի ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, իսկ արևի ճառագայթների ներքո ջերմաչափը ցույց է տվել 50 աստիճան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրի հարավում ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի:

Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ առաջիկայում ջերմաստիճանը հասնելու է իր գագաթնակետին և մայրաքաղաքային շրջանում գրանցվելու է 46 աստիճան տաքություն:

Նման պայմաններում երկրում տրանսպորտն աշխատում է հատուկ ռեժիմով, դպրոցներում միառժամանակ դադարեցվում են դասերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ