Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը Լիմբուրգի նահանգապետ ՏԻՄ-երի միջև կայուն զարգացման հնարավարությունները

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը Լիմբուրգի նահանգապետ ՏԻՄ-երի միջև կայուն 
զարգացման հնարավարությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը մայիսի 21-ին այցելել է Մաաստրիխտ, որտեղ հանդիպում ունեցավ Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի (Theo Bovens) հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով դեսպանին՝ Լիմբուրգի նահանգապետը նշեց, որ լինելով պատմաբան քաջածանոթ է Հայաստանի պատմությանը և ուրախ է, որ իր ղեկավարած նահանգում հայերը պատմական և օրինակելի ներկայություն ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսին ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կայուն զարգացման, աղբահանության բնագավառում լավագույն փորձի փոխանակման և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հաստատման հնարավարությունները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լիմբուրգ նահանգում հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսի ուղեկցությամբ ծանոթացավ նահանգապետի նստավայրին, ուր 1992թ. ստորագրվել է Եվրամիության հիմնադիր փաստաթղթերից՝ Մաաստրիխտի պայմանագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am