Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Կաննի կինոփառատոնում կայացել Է Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը

Կաննի կինոփառատոնում կայացել Է Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմ են ներկայացրել Կաննի կինոփառատոնում, որն այս օրերին ընթանում Է Ֆրանսիայի Լազուրե ափին: «Շառլ: Հատուկ հայացք» կինոժապավենի շնորհանդեսը կայացել Է ռուսական տաղավարում, որը «Ռոսկինո»-ի կողմից կազմակերպվել Էր փառատոնի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիլմի պրոդյուսերներ են հանդես եկել Շառլ դե Մոն, Միշա Ազնավուրը, Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսոր՝ Մարկ դի Դոմենիկոն: Հյուրերին ու լրագրողներին ցուցադրել են տեսակադրեր, որոնք իր իսկ մայեստրոյի կողմից արվել են նրա հյուրախաղերի, ճամփորդությունների, արտիստների եւ իրեն հարազատ մարդկանց հետ շփման ընթացքում: «Ռոսկինո»-ի մամուլի ծառայությունում նշել են, որ «քչերին Էր հայտնի ֆրանսացի լեգենդար շանսոնիեի այս հրապուրանքի մասին. Ազնավուրը բառացիորեն չԷր բաժանվում տեսախցիկից՝ նկարահանելով իրեն, իր մերձավորներին, լեգենդար արտիստների հետ զրույցները»:

«Ազնավուրի ընտանիքի արխիվից Էքսկլյուզիվ նյութն ավելի վաղ ներկայացված չի եղել հանրությանը»,-նշել են «Ռոսկինո»-ում:

Ֆիլմի համար երաժշտությունն ընտրվել Է 50-ական թվականներից մինչեւ մեր ժամանակներն ընկած շրջանում արված ձայնագրություններից: Կինոնկարում տեղ են գտել Ազնավուրի ինչպես կուլտային երգերը, այնպես Էլ լայն հանրությանը քիչ հայտնի ստեղծագործություններ:

«Ազնավուրի կյանքի տարբեր պահերի, նրա ստեղծագործությունների ու երգերի հետ կապված ֆիլմը ռոմանտիկ բնույթ Է կրում,- նշել են «Ռոսկինո»-ում:- Դա վեպ Է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, թախծի, վախերի, արիության ու, նախեւառաջ, սիրո մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]