Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լարիի փոխարժեքի անկումը ռեկորդներ Է արձանագրում

Լարիի փոխարժեքի անկումը ռեկորդներ Է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ազգային արժույթը շարունակում Է արժեզրկվել. վերջին ամսում դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը նվազել Է 2,8 տոկոսով, իսկ տարվա ընթացքում՝ 13,6 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լարին գերազանցել Է 2,5 -ամյա վաղեմության հակառեկորդը: 2016 թվականի դեկտեմբերի վերջին Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքն առաջին անգամ գերազանցել Է 2,78-ի նշագիծը, իսկ այնուհետեւ սկսել Է աստիճանաբար ամրապնդվել եւ կայունանալ:

Վրաստանի Ազգային բանկը մայիսի 22-ին դոլարի նկատմամբ լարի փոխարժեքը սահմանել Է 2,7676 GEL/$1-ի չափով: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի փոփոխումը կապում Է արտաքին գործոնների հետ:

«Անտարակույս, դրանք արտաքին գործոններն են: Պայմանավորող գործոններից մեկը Թուրքիայի գործոնն Է: Հենց այդ պատճառով արդեն մեկ տարուց ավելի մենք ասում ենք ապադոլարացման մասին, որպեսզի մեր քաղաքացիները ավելի քիչ կախված լինեն արտարժույթից»,- լրագրողներին ասել Է Մաճավարիանին, հաղորդել Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am