Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն

«Տավուշի օրեր Մոսկվայում»  բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 
արտադրական կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:

Մարզի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ում նախաձեռնությամբ մայիսի 23-ին` ժամը 15:00-ին, Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրում նախատեսվում է հանդիպում Տավուշցի գործարարների և մարզի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների  հետ:

Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am