Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոսթոն քաղաքի հիվանդանոցում միաժամանակ հղիացել են 14 բուժքույրեր

Բոսթոն քաղաքի հիվանդանոցում միաժամանակ հղիացել են 14 բուժքույրեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) միաժամանակ հղիացել են հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի 14 բուժքույրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Massachusetts General Hospital-ի ներկայացուցիչները հայտնել են Twitter-ի պաշտոնական օգտահաշվում: Լուսանկարում, որը զետեղվել Է մայիսի 21-ին, 14 կանայք համազգեստով կանգնած են կիսաշրջանաձեւ, ժպտում են՝ ձեռքերը դրած փորին:

«Մայրիկնե՛րը: Ուռուցքաբանության բաժանմունքի ընտանիքը մեծանում Է: Միանգամից 14 հղի բուժքույրեր, որոնցից մեկն սպասում Է երկվորյակների: Այս աշխատակցուհիները ձեզ 15 պատճառ են տալիս ժպտալու համար»,-գրել են հիվանդանոցի աշխատողները: Ապրիլի վերջին հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում անհետաձգելի օգնության միաժամանակ 19 աշխատակիցներ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն: Ենթադրվում Է, որ երեխաները կծնվեն ամռանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am