Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չելսիի ծաղկահանդեսը փառատոներով Է ուեղեկցվում ամբողջ Լոնդոնում

Չելսիի ծաղկահանդեսը փառատոներով Է ուեղեկցվում ամբողջ Լոնդոնում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում աշխարհահռչակ «Չելսիի ծաղկահանդեսին» զուգահեռ տեղի են ունենում մի քանի այլընտրական «ծաղկային» փառատոներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը: «Չելսին ծաղիկների մեջ» մրցույթին, որն անցկացվում Է Լոնդոնի հեղինակավոր շրջանում, մասնակցում են խանութներ, ռեստորաններ եւ հյուրանոցներ, փոքր գործարարության ձեռնարկություններ, որոնք գտնվում են հռչակավոր Քինգս-ռոուդում եւ դրա շրջակայքում: Այս տարի փառատոնի թեման Է «Ջրի տակ», այնպես որ Չելսին բառացիորեն «հեղեղված Է» ծաղկակերտ խեցիներով, ձկներով, ձիաձկներով, ծովաստղերով: Տեղ Է գտնվել նույնիսկ վիթխարի ութոտնուկների համար, իսկ տեղի ատամնաբուժարանի մոտ հաճախորդներին «դիմավորում Է» ուրախ մեծատամ դելֆինը: Մրցույթի արդյունքներով կորոշվեն հաղթողները: «Չելսին ծաղիկների մեջ» ծաղկահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 25-ը ներառյալ: Մայիսի 21-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հյուրեր Է ընդունել ավանդական թեյախմության Բուքինգհեմի պալատի պարտեզում: Նրան ընկերակցել են բազմաթիվ հարազատները, այդ թվում թոռը՝ արքայազն Ուիլյամը՝ տիկնոջ՝ Քեյթի հետ, որը նախօրյակին թագուհուն ցույց Է տվել իր կողմից Ծաղկահանդեսի համար ստեղծված պարտեզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am