Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի համայնքների ուժեղացման ծրագրերի

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած 
գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի համայնքների ուժեղացման ծրագրերի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ներկայացրել է հիմնադրամը փաստացի համահայկական դարձնելուն միտված առաջարկ, այն է՝ ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման տարբեր ծրագրերի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Հայրապետյանի, սա Սփյուռքի հետ հարաբերություններում բոլորովին նոր քաղաքականություն վարելու իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է, որի շնորհիվ Հայաստանը կարևորագույն դեր կունենա Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ուժեղացման գործում, կաջակցի դժվարության մեջ հայտնվածներին, կլուծի հրատապ խնդիրները:

Շարունակելով՝ Մխիթար  Հայրապետյանն արձանագրում է, որ գործադիր տնօրենի, նրա թիմի և իր պատկերացումները լիովին համընկնում են. Հայաստան-Սփյուռք կապի առողջացմանն ուղղված այս հերթական քայլին պարոն Արշամյանը մանրամասն կանդրադառնա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ՝ հունիսին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am