Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աբխազիայում նախագահական ընտրությունները հուլիսից կհետաձգվեն օգոստոս

Աբխազիայում նախագահական ընտրությունները հուլիսից կհետաձգվեն օգոստոս

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաստել Է, որ ընդդիմությանն առաջարկել Է պետության ղեկավարի ընտրությունները հուլիսից տեղափոխել օգոստոսի վերջը: Ինչպես հաղորդվում Է նախագահի կայքում, նա առաջարկում Է դրանք նշանակել օգոստոսի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ պետության ղեկավարի հետ պայմանավորվածություն Է ձեռք բերվել ընտրությունները հուլիսի 21-ից օգոստոսի 26-ը տեղափոխելու շուրջ: Այդ հարցի վերաբերյալ երկրի խորհրդարանը որոշում կընդունի մայիսի 22-ին:

«Պետության ղեկավարն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել Է քննարկել նախագահական ընտրությունները 2019 թվականի օգոստոսի 25 տեղափոխելու հնարավորության հարցը»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Միասնական Աբխազիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ , բանակցությունների մասնակից Սերգեյ Շամբան նույնպես ՏԱՍՍ-ին հաստատել Է, որ խոսքը վերաբերում Է քվեարկությունը օգոստոսի 25 տեղափոխելուն: Ավելի վաղ Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա Էին հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով:

Ակցիայի մասնակիցները պահանջում Էին հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել Է Մոսկվայում: Նրա հարազատները եւ գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող Էին թունավորել: Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության Է դրել 2014 թվականին, սակայն տանուլ Է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am