ԱՄՆ-ում բողոքի երթեր են անցկացվել աբորտների իրավունքի սահմանափակման դեմ
10:14, 22 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբորտների իրավունքի սահմանափակման դեմ երթեր են տեղի ունեցել ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դժգոհության ալիք Է առաջացրել ավելի վաղ Ալաբամայի նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում Է կանանց աբորտի իրավունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նման մի բողոք Է տեղի ունեցել նաեւ Վաշինգտոնում Գերագույն դատարանի մոտ, որը 46 տարի առաջ վճիռ Է կայացրել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» հանրահայտ գործով: Այն սահմանել Է աբորտի իրավունք համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել Է որոշակի սահմանափակումներ:
50-ից ավելի կազմակերպություններ են միավորվել #ԴադարեցնելԱրգելքները հեշթեգի եւ «Իմ մարմինը՝ իմ ընտրությունը» կարգախոսների ներքո: ԱՄՆ-ի մայրաքաղաքում բողոքի ակցիային մասնակցել են հարյուրավոր ակտիվիստներ եւ նույնիսկ նախագահի մի շարք թեկնածուներ Դեմոկրատական կուսակցությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում