Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Ուտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել Բաքու մեկնելու տոմսը

Ուտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել 
Բաքու մեկնելու տոմսը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի»-ի հանդիպմանը ներկա գտնվելու համար:  

«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից: Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ հանդիպման տոմսը կպահեմ, որպես հիշատակ հիմարության դրսևորմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուտկինը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում: Այսօր պարզ դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ