Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկ Մարությանին սպասարկող ավտոմեքենան այս տարի 7.5 անգամ պակաս բենզին է ծախսել նախորդ տարվա համեմատ. քաղաքապետի խոսնակ

Հայկ Մարությանին սպասարկող ավտոմեքենան այս տարի 7.5 անգամ պակաս բենզին է 
ծախսել նախորդ տարվա համեմատ. քաղաքապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող մեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52 050 լիտր բենզին՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 81 070 լիտրի փոխարեն (-35,8%):  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը:

Նրա խոսքով՝ գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել են 27500 խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37720 խմ-ի փոխարեն (-27,1%):  Ավտոպարկի տեխսպասարկման ծախսերը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 15 մլն 563 հազար դրամ, 2019-ի հունվար ապրիլին՝ 9 մլն 532 հազար (-38,8%):

« 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին: Այս տարվա առաջին չորս ամիսներին քաղաքապետին սպասարկող մեքենան ծախսել է 700 (յոթ հարյուր) լիտր բենզին կամ 7.5 անգամ պակաս»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am