Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Huawei-ի սարքերի համար նորացումները մատչելի կլինեն 90 օր. Google


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը հայտարարել Է, որ Չինաստանի Huawei ընկերության համար ծրագրային ապահովման, այդ թվում՝ անվտանգության համակարգերի նորացումները մատչելի կլինեն առաջիկա 90 օրը՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից տրված ժամանակավոր թույլատրագրին համապատասխան: Մայսի 21-ին այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հեռախոսների նորացումները եւ դրանց անվտանգության պահպանումը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին: Այս ժամանակավոր թույլատրագիրը մեզ թույլ Է տալիս շարունակել գոյություն ունեցող մոդելների համար ծրագրային ապահովման եւ անվտանգության համակարգի նորացումների իրականացումը հետագա 90 օրվա ընթացքում»,- ասված Է Google-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, որը մեջբերում Է հեռուստաալիքը:

Ինչպես մայիսի 19-ին հայտնի Է դարձել, Google-ը Huawei-ին զրկել Է Android շարժական գործառական համակարգի նորացումներն ստանալու հնարավորությունից, որով հանդերձված են նրա արտադրության սմարթֆոնները: Մայիսի 20-ին ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը 90 օր ժամկետով ժամանակավոր գլխավոր թույլատրագիր Է տվել Huawei-ին, որը վերականգնում Է ցանցերի սպասարկում ապահովելու եւ ԱՄՆ-ում օգտագործվող նրա շարժական սարքերի համար ծրագրային ապահովման նորացումներ տրամադրելու նրա իրավունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ