Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերագույն ռադայի ընտրությունները կկայանան հուլիսի 21-ին կամ 28-ին

Գերագույն ռադայի ընտրությունները կկայանան հուլիսի 21-ին կամ 28-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին կամ 28-ին: Մայիսի 21-ին այս մասին լրագրողներին հայտնել Է Ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենոն՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած կոնսուլտացիաներից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահն այդ հրամանագիրը պլանավորում Է ստորագրել ոչ այսօր, այլ մոտ օրերս: Ժամկետները պահպանելու համար ընտրությունները կհայտարարեն 60 օր առաջ: Դրանք կարող են կայանալ հուլիսի 21-ին կամ 28-ին»,- ասել Է նա: Միեւնույն ժամանակ Ուկրաինայի խորհրդարանում Ռադիկալ կուսակցության խմբակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտնել Է հուլիսի 21 ժամկետը:

«Նախագահը եւ խմբակցությունների առաջնորդները համաձայնության եկան վաղաժամկետ ընտրությունների անցկացման շուրջը: Ռադայի արձակման եւ արտահերթ ընտրությունների մասին հրամանագիրը կհապարակվի, ամենայն հավանականությամբ, վաղը, ընտրությունները հավանաբար կանցկացվեն հուլիսի 21-ին»,- ասել Է նա՝ ամփոփելով Զելենսկու հետ կայացած կոնսուլտացիաների արդյունքները: Մինչ այդ ժամանակը, նշել Է Լյաշկոն, հարկավոր Է փոխել ընտրական օրենսդրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am