Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են կազմակերպության 
գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ժամեր անց նախարարը մեկնելու է Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցերը, այդ թվում հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը»,- ասաց Նաղդալյանը:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am