Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՄԱԶԾ Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՄԱԶԾ Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի (ՄԱԶԾ) Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակ էր ներկայացնել ԱՌՆ ոլորտում ՀՀ Կառավարության և ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքները և վերահաստատել հետագա գործունեության ուղղությունները։

ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել  ՄԱԿ֊ի զարգացման գրասենյակի աջակցությունը  ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման ոլորտում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել  2018 թ. Հայաստանում իրականացված աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Կովկասի Տարածաշրջանային պլատֆորմի կազմակերպման գործում գրասենյակի զգալի ներդրման կապակցությամբ։

Առաջիկա անելիքների թվում նախարար Ֆ. Ցոլակյանը ներկայացրել է Հայաստանում հետաղետային գնահատման գործիքների, վերականգնման մոտեցումների և մեթոդաբանության արդիականացման, աղետների կորուստի շտեմարանի էլեկտրոնային համակարգի գործիքակազմի տեղայնացման անհրաժեշտությունը՝  պատրաստակամություն հայտնելով լավագույն փորձի փոխանակման և ազգային մակարդակում լուծումների հետագա կիրառման համար հյուրընկալել տարածաշրջանային ֆորում:

Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է  Ասակո Օկային այցելել Հայաստան և հանդես գալ բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Ասակո Օկայը, համաձայնություն հայտնելով ԱԻ նախարարի դիտարկումներին, հաստատել է  ՄԱԶԾ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հետագա ծրագրերում, ինչպես կարողությունների զարգացման, այնպես էլ՝ այլ գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատման և խորացման ուղղությամբ։  Ճգնաժամային Բյուրոյի տնօրենի հարցին, թե ինչպիսի ուղերձ կհղեր նախարարը Պլատֆորմի ամբիոնից հնչեցնելու համար, նախարար Ցոլակյանը նշել է կառավարության ակտիվ ներգրավվածության կարևորությունը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում։

«Միայնակ որևէ պետական կառույց չի կարող հաղթահարել բոլոր մարտահրավերները, երկրի կյանքին մասնակից յուրաքանչյուր կողմ պիտի հստակ գիտակցի իր պարտավորությունները, և աղետների ռիսկի գիտակցումը պետք է ընկած լինի զարգացման բոլոր ծրագրերի հիմքում», - ընդգծել է նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am