Ցուցադրվել Է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» երրորդ եթերաշրջանի թրեյլերը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստաալիքն իր պաշտոնական YouTube-ալիքում ներկայացրել Է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» երրորդ եթերաշրջանի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակը նվիրված Է սերիալի նոր հերոսին, որին մարմնավորել Է Ահարոն Փոլը («Ամեն գնով»): Թրեյլերում նաեւ հայտնվել Է Էվան Ռեյչել Վուդը, որը Դոլորեսի դերակատարն Է: Երրորդ եթերաշրջանի պրեմիերան պլանավորված Է 2020 թվականին:
Ավելի վաղ Deadline հրատարակությունը հայտնել Է, որ «Վայրի Արեւմուտքի աշխարհի» նոր եթերաշրջանում չարագործին կմարմնավորի Վենսան Քասելը: Սակայն նրան չեն ցուցադրել թրեյլերում: Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել Է 2016 թվականի հոկտեմբերին: Այն պատմում Է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» ֆուտուրիստական ժամանցային պարկի մասին, որտեղ ապրում են անդրոիդներ, որոնց հետ այցելուներին թույլատրված Է անել ինչ ցանկանում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում